ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Հանդիպում` հետագա համագործակցության ակնկալիքով
ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանն այսօր ընդունեց «Հոգեկան առողջություն և հոգեկան խանգարում. կիզակետում Եվրազիան է» թեմատիկ գիտաժողովին մասնակցող համաշխարհային կազմակերպությունների ղեկավարներին։
Ողջունելով հյուրերին, նախարարը նշեց, որ այս օրերին Երևանը հիրավի դարձել է համաշխարհային հոգեկան առողջության մայրաքաղաք, քանի որ գիտաժողովին մասնակցում են հոգեկան առողջության ոլորտի համաշխարհային մեծություններ, մասնագիտական տարբեր ասոցիացիաների ղեկավարներ։ Նա վստահեցրեց, որ հայ մասնագետների համար չափազանց օգտակար կլինեն նրանց հետ շփումները, նրանց փորձն ու դասախոսությունները։
Նախարարը նաև փաստեց, որ հոգեկան առողջության ոլորտում առկա խնդիրների լուծումն առաջնահերթություն է ՀՀ կառավարության համար և ներկայացրեց այս ուղղությամբ տարվող աշխատանքներն ու ծրագրերը։ Նշեց, որ մասնագետների հետ մշակվել է և առաջիկայում Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը կներկայացվի «ՀՀ հոգեկան առողջության պահպանման և բարելավման ռազմավարությունը»։ Մինչև տարեվերջ պատրաստ կլինեն նաև դրանից բխող ծրագիրն ու ժամանակացույցը։ Այս ամենը ենթադրում է բոլորովին նոր մոտեցումներ ու մեխանիզմներ ոլորտի ֆինանսավորման, կանխարգելման ու բուժման, փորձագիտության, հիվանդների վերականգնման, կադրերի պատրաստման գործում։ Դերենիկ Դումանյանն ընդգծեց, որ հատկապես հոգեկան առողջության ոլորտում նախարարությունը բավական արդյունավետ համագործակցում է հասարակության շահերը ներկայացնող հասարական ու մասնագիտական կազմակերպությունների հետ։
Համաշխարհային հոգեբուժական ասոցիացիայի ղեկավար Պեդրո Ռուիզին (ԱՄՆ) ընդգծեց, որ Երևանում արդեն երկրորդ անգամ կազմակերպվող միջազգային գիտաժողովը, ինչպես նաև նախարարի կողմից հոգեկան առողջության կարևորումն ու աջակցության պատրաստակամությունը հետագա համագործակցության բարենպաստ նախապայման են։ Նա նշեց, որ պատրաստվում են ծրագրեր իրականացնել այն տարածաշրջաններում ու երկրներում, ուր կա դրա անհրաժեշտությունը և ներքին աջակցությունը։ Պեդրո Ռուիզին առաջարկեց այդ ծրագրերի համակարգումը դնել Հայաստանի հոգեբուժական ասոցիացիայի ղեկավար Արմեն Սողոյանի վրա։
Սոցիալական հոգեբուժության համաշխարհային ասոցիացիայի էքս-նախագահ Դրիսս Մուսավին (Մարոկո) խոսեց առաջիկայում ՀՀ առողջապահության նախարարության և ֆրանսիական ճանաչված «Սանոֆի» կազմակերպության հետ համագործակցության, այդ թվում` Երևանում հակախարանային պիլոտային ծրագրի մասին։ Նա վստահություն հայտնեց, որ ծրագիրն արդյունավետ կլինի և երկու տարի անց այն կշարունակվի մարզերում։ Դրիսս Մուսավին նաև նշեց, որ Հայաստանում ևս սոցիալական հոգեբուժության ասոցիացիա ստեղծելու ժամանակն է, մանավանդ, որ դրա համար այստեղ մեծ ներուժ կա։ Նման առաջարկով հանդես եկավ նաև Հոգեսոցիալական վերականգնման համաշխարհային ասոցիացիայի նախագահ Աֆզալ Ջավեդին (Մեծ Բրիտանիա)։ Նշելով, որ հոգեկան առողջությունն ազգային անվտանգության և ապահովության խնդիր է, նա իր ղեկավարած կազմակերպության կողմից մասնագիտական ու տեխնիկական աջակցության պատրաստակամություն հայտնեց հոգեկան հիվանդներին բուժումից հետո հասարակությանն ինտեգրելու գործում։
Ընտանեկան բժիշկների համաշխարհային կազմակերպության նախագահ Մայքլ Քիդը (Ավստրալիա) տպավորված է ոչ միայն հոգեկան առողջության խնդիրներին նվիրված գիտաժողովից, այլև Հայաստանի` ԵՊԲՀ մասնագետների և մարզերում աշխատող ընտանեկան բժիշկների հետ հանդիպումից։ Նա առաջարկեց առողջության առաջնային օղակում աշխատողների կրթական ծրագրերում ընդգրկել հոգեկան առողջության խնդիրների վերաբերյալ դասընթացներ։ Մայքլ Քիդն իր ղեկավարած կազմակերպության անունից այդ գործում աջակցության պատրաստակամություն հայտնեց։
Նախարար Դումանյանը հետագա արդյունավետ համագործակցության պատրաստակամություն հայտնեց, ինչպես նաև նրանց ներկայացրեց առողջապահության ոլորտում իրականացվող բարեփոխումներն ու հետագա ծրագրերը։
Հավելենք, որ գիտաժողովի շրջանակներում այսօր, ժամը 17-00-ին «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում համաշխարհային կազմակերպությունների կողմից ստորագրվեց «Երևանյան հռչակագիրը», որով վավերացվեց Հայաստանում և աշխարհի տարբեր երկրներում հետագա համատեղ ծրագրերի սկիզբը։
30.08.2013
|
|||||||||||||||||||||||||||||||||||
Կարդացեք նաև
Սիրով հրավիրում ենք Ձեզ մասնակցելու «Ընտանեկան բժշկություն» թեմայով 12-րդ Գիտաժողովին՝ միջազգային մասնակցությամբ։ Միջոցառումը տեղի կունենա...
10.10.2025
2025թ. հունիսի 23-ից հուլիսի 4-ը ԵՊԲՀ –ի ընտանեկան բժշկության ամբիոնի կողմից անցկացվելու է «Դիետոլոգիայի և նուտրիցիոլոգիայի արդի խնդիրներ» թեմայով դասընթաց...
03.07.2025
Հունիսի 20-ին Երևանում մեկնարկեց Բժշկական ասոցիացիաների Եվրոպական ֆորումը (EFMA 2025)` միավորելով 20-ից ավելի երկրների բժշկական համայնքների առաջնորդներին...
30.06.2025
Հուլիսի 3-5-ը, Իսպանիայի Մադրիդ քաղաքում կանցկացվի «Հայկական Բժշկական Համաշխարհային Կոնգրես 2025»(AMWC2025) համաժողովը, որը միավորելու է...
22.06.2025
Անպտղության խնդրով վիճակագրությունը տարեցտարի նոր և ավելի բարձր ցուցանիշների մասին է վկայում։ Սա մեկն է ժամանակակից առողջապահական մարտահրավերներից...
19.06.2025
19.06.2025
Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ համաձայն ՀՀ կառավարության 22.05.2025 թվականի N613-Ն որոշման «Բուժաշխատողների մասնագիտական էթիկայի կանոնները» ներառված են...
03.06.2025
Հարգելի գործընկերներ,
Հունիսի 7-ին տեղի կունենա «Հաղթահարել անպտղությունը» գիտաժողովը: Գիտաժողովի ընթացքում կհնչեն...
30.05.2025
Մայիսի 22-ին Առողջապահության ազգային ինստիտուտում մեկնարկեց «Աշխատանքային առողջության պրակտիկա բուժաշխատողների համար» խորագրով միջազգային եռօրյա կոնֆերանսը...
23.05.2025
Մայիսի 22-ին, 23-ին և 26-ին ԱՄՆ «Northwell Health» Աշխատանքային բժշկության, համաճարակաբանության և կանխարգելման ամբիոնը և ՀՀ ԱՆ ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան...
14.05.2025
2025թ. մայիսի 12-ից մայիսի 23-ը ԵՊԲՀ –ի ընտանեկան բժշկության ամբիոնի կողմից անցկացվելու է «Դիետոլոգիայի և նուտրիցիոլոգիայի արդի խնդիրներ» թեմայով դասընթաց...
07.05.2025
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի և Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի մասնակցությամբ կայացել է «Հայաստանում բժշկական...
07.05.2025
«Լյարդի տրանսպլանտացիա. արդի մարտահրավերներն ու հեռանկարները» միջոցառումը` կրթական արժեքավոր փորձառություն...
28.04.2025
Երևանի պետական բժշկական համալսարանում ապրիլի 25-ին մեկնարկեց «Ստորին վերջույթի վնասվածքներ 2025» թեմայով երկօրյա կոնֆերանսը, որի ընթացքում ոլորտի...
25.04.2025
ՀՀ ԱՆ ԱԱԻ Նյարդաբանության և Նեյրովիրաբուժության ամբիոնը և «Էրեբունի» բժշկական կենտրոնի Կաթվածի թիմը,Հայաստանի Կաթվածի խորհրդի հետ համատեղ կազմակերպում է...
25.04.2025
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն













Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ







